Ներգործող բաղադրիչը
Նատրիումի հիպոքլորիտ – 5,2%
Նշանակությունը
Նատրիումի հիպոքլորիտի 5,2%-ոց լուծույթը օգտագործվում է`
-որպես լուծիչ կակղանի հյուսվածքի և օրգանական փշրանքների համար,
-արմատախողովակների ողողման համար,
-արմատախոռոչների ախտահանման համար,
-ատամը հեռացնելուց հետո կարծրացած կակղանի քայքայման համար:
Հատկությունները
Պայմանավորված բարձր pH-ի հետ (10,0-12,0), նատրիումի հիպոքլորիտի լուծույթը գրամդրական, գրամբացասական մանրէների, սնկերի և հարուցիչների գերազանց ախտահանիչ է: Ապեքսի վերին մակարդակում բջիջների հետ շփվելիս թունավոր չէ:
Օգտագործման եղանակը
Նախքան օգտագործելը ատամը հարկավոր է մեկուսացնել:
Արմատախողովակի ախտահանման համար
-ատամնախոռոչի մեջ մտցնել նատրիումի հիպոքլորիտի 5,2%-ոց լուծույթով թրջված բամբակյա գնդիկը և թողնել այնտեղ 10-30 վայրկյան,
-արմատախողովակը լվանալ մաքուր ջրով:
Ուշադրություն
-հեռու պահել տաքացուցիչներից և բաց կրակից,
-խուսափել ճնշման տակ օգտագործելուց,
-նատրիումի հիպոքլորիտը նախատեսված չէ վերքերի կամ վնասված մաշկի համար: Լորձաթաղանթի հետ շփման դեպքում լուծույթը անմիջապես հարկավոր է հեռացնել բամբակյա կտորով և լվանալ ջրով:
Թողարկման ձևը
Սրվակ-100 մլ,500 մլ
Պահպանման պայմանները
Պահել մութ տեղում +5օC -ից +10օC ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի: