«Բիո-Քիմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին և կոսմետիկ միջոցներ արտադրող առաջատար ընկերություն է Հայաստանում:
Սկսած 2007 թվականից «Բիո-Քիմ» ՍՊԸ-ն հանձն է առել ատամնաբուժական միջոցների արտադրությանը Հայաստանում: Շնորհիվ մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձնակազմի ջանքերի հսկայական քանակի գիտահետազոտական աշխատանքներ են տարվել ՝ ատամնաբուժական նյութերի բանաձևերի մշակման և արտադրության ուղղությամբ:
Հայաստանյան շուկայում մենք առաջին և միակ ընկերությունն ենք, որն արտադրում է ատամնաբուժական միջոցների լայն տեսականի՝ նախատեսված տարբեր նպատակների համար, դրանց թվին են դասվում – բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հակաբակտերիալ լուծույթները, ատամնախողովակների բուժման և ախտահանման համար նախատեսված միջոցները, ախտահանիչները, բուժիչ և օժանդակ ատամնաբուժական միջոցները: Կազմակերպության արտադրանքը թողարկվում է K-DA-00002 լիցենզիայի ներքո:
Մենք միշտ առաջարկում ենք ատամնաբուժական կլինիկաներին, բուժհաստատություններին որակյալ արտադրանք՝ մատչելի գներով, որոնք իրենց որակով չեն զիջում արտասահմանյան ընկերությունների նմանատիպ արտադրանքի որակին: Հայկական ատամնաբուժական կլինիկաների մեծամասնությունը իրենց կողմից մշտական օգտագործվող ատամնաբուժական նյութերի ցանկում ներառում են «Բիո-Քիմ» ՍՊԸ-ի արտադրանքը:
Կազմակերպությունը նպատակ ունի ընդլայնել առաջարկվող ապրանքների ցանկը:
Ի հավելում, նշենք, որ կազմակերպությունը ձեռք է բերել արտոնագիր (AM 2926, տրված 2015 թ.) ՝ կայունացված սոդիումի հիպոքլորիտի լուծույթի ստացման մեթոդի համար:
Չսահմանափակվելով առկա ձեռքբերումներով՝ 2015 թվականից սկսած ընկերությունը նաև ախտահանիչ նյութերի արտադրությամբ է զբաղվում: Մեր կողմից առաջարկվող ախտահանիչները հանդիսանում են հանրահայտ արտադրողների ախտահանիչ նյութերի նմանօրինակները և ունեն ՀՀ ԱՆ մեթոդական հրահանգներ:
Տարիներ շարունակ ընկերությունը արտադրական կարողություննեի հզորացման նպատակով կատարում է մեծածավալ աշխատանքներ ընկերության վերասարքավորման ուղղությամբ: Ներդրվել է ջրի մաքրման ժամանակակից համակարգ, պատրաստվել են պահեստային տարածքները, սահմանվել է վերահսկողություն արտերկրից ներմուծվող հումքի որակի կառավարման վրա, իսկ անձնակազմը մշտապես վերապատրաստվում է:
Արդյունքում 2017թ.-ի դեկտեմբերին ՀՀ ԱՆ կողմից մեզ տրվել է GMP հավաստագիր: