BC CALCIT
Կալցիումի հիդրօքսիդ պարունակող ռենտգենոկոնտրաստ մածուկ

Ներգործող  բաղադրիչները`
Կալցիումի հիդրօքսիդ - 40%
Բարիումի սուլֆատ - 15%

Նշանակությունը`
BC Calcit - ն օգտագործվում է որպես բուժիչ ներդիր` ատամների խորը փտախտի, վերականգնվող պուլպիտների, պերիդոնտիդների, ինչպես նաև ատամների վնասվածքների` կոտրվածքների ու պատերի քայքայման դեպքերում:

Հատկությունները`
1. Կալցիումի հիդրօքսիդի բարձր հիմնայնությունը (PH - 12,4) նպաստում է տարաբնույթ մանրէների պասիվացմանը` 12 – 72 - ժամյա տևողությամբ:
2. Կալցիումի իոնները մասնակցում են ոսկրառաջացման, ինչպես նաև արյան մակարդման գործընթացներին:
3. Արմատախողովակում ներկա խոնավության պայմաններում մածուկի ծավալն ավելանում է մոտ 2.5 անգամ, ինչը հնարավորություն է տալիս խցանել մեծ ու փոքր անցքերը` ապահովելով նրանց ժամանակավոր մեկուսացումը:
4. Մածուկը ռենտգենոկոնտրաստ է:

Օգտագործման եղանակը`
1.    Պատրաստուկի ներգործման արդյունավետության բարձրացման համար արմատախողովակը նախ պետք է մշակել մեխանիկական ձևով, այնուհետև` նատրիումի հիպոքլորիտի լուծույթով, որից հետո լավ լվանալ ջրով և չորացնել:
2.    Արմատախողովակը  լցնել BC Calcit մածուկով ու հերմետիկ փակել: 
3.    Կախված արդյունքից` շարունակել բուժումը կամ վերջնականապես լցոնել արմատախողովակը: 

Ուշադրությու´ն
1.Մշակվող ատամը ցանկալի է մեկուսացնել:
2.Մածուկով ներարկիչը յուրաքանչյուր օգատագործումից հետո հարկավոր է պինդ փակել, որպեսզի մածուկը չչորանա:
 
Թողարկման ձևը`
Ներարկիչ - 2,5 գ

Պահպանման պայմանները`
Պահել մութ տեղում` +5ºC ­ ից +20ºC ջերմաստիճանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի: