Ներգործող բաղադրիչները`
Կալցիումի հիդրօքսիդ- 30%
Յոդոֆորմ – 33%
Բարիումի սուլֆատ – 5%
Նշանակությունը՝
1. Շարունակական պերիդոնտիտի դեպքում վարակված ատամնախոռոչների ժամանակավոր պլոմբման համար:
2. Հիմնական ատամների ատամնախողովակների ժամանակավոր փակման համար:
3. Նաև վերնամասային մակերեսների համար գուտապերճե բուրակների հետ համատեղ:
4. Կաթնատամների ատամնախողովակների փակման համար:
Օգտագործման եղանակը՝
1. Մեխանիկական ձևով մշակել ատամնախողովակը:
2. Մածուկի անհրաժեշտ քանակությունը խողովակում հասցնել մինչև վերնամասը՝ ավելորդ մասը հեռացնելով արտաքերող գործիքով:
3. Մածուկը մեկուսացնել չոր բամբակե վիրախծուծով ու հերմետիկացնել ատամը ժամանակավոր պլոմբով:
4. Կաթնատամների ատամնախողովակները BC Calcifor մածուկով փակելուց հետո կարելի է դնել մշտական պլոմբ:
Ուշադրությու´ն
1. Մշակվող ատամը ցանկալի է մեկուսացնել:
2. Մածուկով ներարկիչը հարկավոր է պինդ փակել յուրաքանչյուր օգտագործումից հետո, որպեսզի մածուկը չչորանա:
Թողարկման ձևը՝
Ներարկիչ – 2,5 գ
Պահպանման պայմանները՝
Պահել մութ տեղումª +5˚C – ից +20˚C ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի: