BC Pre CleanUP-ը նախատեսված է շենքերի ներքին մակերեսների (հատակի, պատերի, այդ թվում նաև սալիկապատ), սանիտարական սարքավորումների, կոշտ կահույքի (այդ թվում սպիրտների նկատմամաբ զգայուն մակերևույթների), բժշկական գործիքների (դրիլներ, բերանի խոռոչի համար նախատեսված գործիքներ), բժշկական հիմնարկների սարքավորումների մաքրման և ախտահանման համար:
Հատկությունները
- Ալդեհիդի և սպիրտի բացակայություն,
- Բարձր մաքրող և ախտահանող հատկություն,
- Կիրառելի է սպիրտերի նկատմամբ զգայուն նյութերի ախտահանման համար,
- Տնտեսապես շահավետ է,
- Կոռոզիա չի առաջացնում:
Բաղադրությունը
BC Pre CleanUP-ի խտանյութը պարունակում է ալկիլդիմեթիլամոնիում քլորիդ, դիմեթիլդիդեցիլամոնիում քլորիդ, ոչ իոնային մակերևութաակտիվ նյութ, օժանդակ նյութ, կոռոզիայի ինհիբիտոր:
Կիրառումը
Առաջարկվող չափաբաժիններ
0,25 % - սովորական օգտագործման համար (30 րոպե)
0,25% - 4% - կախված պահանջվող ազդեցությունից (60-90 րոպե)
Օգտագործման եղանակը
Պատրաստել ախտահանող լուծույթը՝ BC Pre CleanUP-ի խտանյութի ջրով նոսրացնելով մինչև անհրաժեշտ կոնցենտրացիայի և օգտագրոծել տարբեր մակերեսների մաքրման և ախտահանման համար:
BC Pre CleanUP-ը կարող է օգտագործվել նաև բժշկական և ստոմատոլոգիական գործիքների և սարքավորումների ընկղման միջոցով ախտահանելու համար:
Օգտագործման և տևողության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ օգտագործման հրահանգում:
Ազդեցության ոլորտը
Մանրէներ (ներառյալ տուբերկուլյոզը), սնկեր (ներառյալ կանդիդոզները և դերմատոֆիտները), վիրուսներ (ներառյալ արտաընդերային հեպատիտները` A,B,C և ՁԻԱՀ-ի հարուցիչները):
Անվտանգության կանոններ
- Օգտագործել լավ օդափոխվող տարածքներում՝ կրելով պաշտպանիչ ձեռնոցներ և դիմակ:
- Պահել ախտահանիչ միջոցը երեխաներին անհասանելի տեղում, +5°C-ից + 30°C ջերմաստիճանում:
- Չօգտագործել կիրառության ժամկետի ավարտից հետո:
- Աշխատանքային լուծույթի պահպանման ժամկետը 14 օր է:
- Պահել լուծույթները մաքուր և հերմետիկ փակվող տարրայում:
Փաթեթավորում
Տարա-1000 մլ