BC DENTAHEX 2.0%
Քլորհեքսիդին գլյուկոնատի 2.0%-ոց լուծույթ Արդյունավետ հակամանրէային միջոց

Ներգործող բաղադրիչը`
Քլորհեքսիդինի գլյուկոնատ– 2.0%

Նշանակությունը՝
BC Dentahex Solution -ն օգտագործվում է ատամնախողովակների հաջորդական էնդոդոնտիկ մշակման համար՝ ապահովելով երկարաժամկետ ախտահանիչ ազդեցություն պլոմբելուց առաջ: 

Հատկությունները՝
-    BC Dentahex Solution - 2.0 % - ն ակտիվ է միկրոօրգանիզմների լայն սպեկտրի, մանրէային սպորների, վարակահարուցիչների, խմորիչ սնկերի, ինպես նաև Enterococcus faecalis մանրէների նկատմամբ: Կանխարգելում է վարակի զարգացումն արմատախողովակներում: Նվազեցնում է կրկնակի կարիեսի առաջացման վտանգը:

Օգտագործման եղանակը`
1.    Օգտագործելուց առաջ բացել կակղանային խցիկները և մաքրել խողովակի մուտքը: 
2.    Լվանալ խողովակը նատրիումի հիպոքլորիտի 3 %-ոց լուծույթով, այնուհետև խնամքով լվանալ ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով: 
3.    Կակղանային խցիկը և արմատախողովակները մշակել BC Dentahex Solution - 2.0 % − ի  լուծույթով՝ թողնելով 1 րոպե:
4.    Խնամքով լվանալ ջրով և չորացնել: 
5.    Շարունակել վերջնական պլոմբման ընթացակարգը: 

Ուշադրությու´ն
Արմատախողովակը նատրիումի հիպոքլորիտի լուծույթով մշակելուց հետո անհրաժեշտ է խնամքով լվանալ խողովակը ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով, նոր միայն օգտագործել  BC Dentahex Solution- 2 %:

Թողարկման  ձևը՝
Սրվակ – 100 մլ

Պահպանման պայմանները՝
Պահել մութ և սառը տեղում:

Պիտանիության ժամկետը - 2 տարի: