BC Glusteron 2% միջոցը նախատեսված է բժշկական սարքավորումների, ստոմատոլոգիական և վիրարաբուժական գործիքների, ջերմազգայուն սարքերի, կոշտ և ճկուն էնդոսկոպների բարձր մակարդակի ախտահանման և մանրէազերծման համար:
Հատկություններ
- Կայուն ալդեհիդ պարունակող միացություն
- Չեզոք pH
- Օգտագործման համար պատրաստի
- Չի պահանջվում ակտիվացում
- Բարձր ախտահանիչ և հակասպորային ակտիվություն
-Պիտանի է ջերմազգայուն ստոմատոլոգիական և վիրաբուժական գործիքների ախտահանման համար
- Կոռոզիա չի առաջացնում:
Բաղադրությունը
BC Glusteron 2 % լուծույթը պարունակում է գլուտարալդեհիդ 2 %, բուֆերային միացություն, կոռոզիայի ինհիբիտոր, օժանդակ նյութեր, ներկանյութ և ջուր:
Կիրառումը
Առաջարկվող չափաքանակը
2 %- բարձր մակարդակի ախտահանման և մանրէազերծման համար:
Օգտագործման եղանակը
BC Glusteron 2 %-ը օգտագործման համար պատրաստի լուծույթ է և նոսրացման կարիք չունի: Բոլոր մանրէազերծվող գործիքները նախօրոք ենթարկել նախամանրէազերծումային մաքրման BC Pre CleanUP կամ BC Dezinon լուծույթներով: Քանդվող գործիքները բաժանել մասերի, որպեսզի բոլոր մակերեսները շփվեն լուծույթի հետ: Ընկղմել գործիքները BC Glusteron 2 % լուծույթի մեջ, այնպես, որ նրանք ամբողջությամբ ընկղմված լինեն:
Բարձր մակարդակի ախտահանման տևողությունը 10 րոպե է: Մանրէազերծման տևողությունը 60 րոպե է:
Զգուշորեն հանել գործիքները լուծույթից, լավ լվանալ մարէազերծ ջրով (հատկապես խոռոչներ ունեցող գործիքները), չորացնել մանրէազերծման անձեռոցիկով և տեղավորել մանրէազերծ տուփի մեջ: Ավելի մանրանասն ախտահանման և մանրէազերծման ձևերի ու տևողության մասին կարող եք կարդալ օգտագործման հրահանգում:
Ազդեցության ոլորտը
Մանրէներ՝ գրամդրական և գրամբացասական (ներառյալ տուբերկուլյոզի միկոբակտերիաներ), վիրուսներ (ներառյալ հեպատիտ, ՄԻԱՎ վարակի հարուցիչներ և պոլիոմելիտ), սնկեր (ներառյալ կանդիդոզ և դերմատոֆիտիա), ինչպես նաև հակասպորային ակտիվություն (Bacillus subtilis).:
Անվտանգության կանոններ
- Վտանգավոր է շնչառության և կուլ տալու դեպքում:
- Զգուշանալ այրվածքներից:
- Խուսափել աչքերի մեջ և մաշկի վրա ընկնելուց: Ընկնելու դեպքում անմիջապես լվանալ առատ ջրով և դիմել բժշկի:
- Օգտագործել լավ օդափոխվող տարածքներում՝ կրելով պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ:
- Պահել երեխաներին անհասանելի տեղում ՝ +5°C-ից +35°C ջերմաստիճանում:
- Չօգտագործել պիտանելիության ժամկետի ավարտից հետո:
- Օգտագործման համար պատրաստի լուծույթի պահպանման ժամկետը 30 օր է:
- Լուծույթները պահել մաքուր, հերմետիկ փակվող տարաներում:
Փաթեթավորում
Տարա-1000 մլ