Ներգործող բաղադրիչը՝
Ջրածնի գերօքսիդ – 35%
Նշանակությունը՝
BC White Gel Endo–ն նախատեսված է էնդոդոնտիկ մշակման ենթարկված ու գունազրկված ատամների ներխողովակային ապիտակեցման համար՝ որպես արդյունավետ ու արագ ներգործող միջոց: Այն չի պահանջում լուսային ազդեցություն, այլ ակտիվանում է ներխոռոչային ջերմության հաշվին:
Հատկությունները `
BC White Gel Endo–ն կիրառվում է միայն բնական ատամների արմատախողովակների սպիտակեցման համար: Պարունակում է որակյալ խտացուցիչ, որը հեշտությամբ լվացվում է:
Օգտագործման եղանակը`
1. Մեխանիկական միջոցներով նախ պետք է մաքրել արմատախողովակի մուտքը՝ պլոմբից և վերականգնող այլ նյութերից. ժամանակավոր կամ էնդոդոնտիկ:
2. Նախքան սպիտակեցումն արմատախողովակների հատակը փակել 1 մմ հաստությամբ ապակե իոնոմերային ցեմենտով:
3. Գլխադիրի օգնությամբ տեղադրել BC White Gel Endo – ի անհրաժեշտ քանակն ատամնախողովակում, բայց ատամնահիմքից բարձր՝ թողնելով 1.0-1.5 մմ բարձրությամբ տարածք ժամանակավոր պլոմբի համար:
4. Գործողությունը կրկնել 3-5 օրը մեկ՝ մինչև ցանկալի արդյունքի հասնելը:
5. Հեռացնել ժամանակավոր պլոմբն ու սպիտակեցնող մածուկը:
6. Լվանալուց ու մաքրելուց հետո արմատախողովակը փակել հիմնական պլոմբով:
Ուշադրությու´ն
1. Բացառե´լ BC White Gel Endo – ի հետ լորձաթաղանթի շփումը: Հակառակ պարագայում` անհապաղ լվանալ այն ջրով:
2. Խուսափե´լ ապեքսի մեջ պատրաստուկի ներթափանցումից:
Թողարկման ձևը՝
Ներարկիչ – 2, 0 գ
Պահպանման պայմանները՝
Պահել սառնարանում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի արտադրման օրից: