Ներգործող բաղադրիչը`
Բենզոկային 200մգ/գ
Նշանակությունը`
BC Benzogel–ը կիրառվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի շատ արագ անզգայնացման համար` միայն տեղային օգտագործման նպատակով:
Հատկությունները`
BC Benzogel իմածուցիկ դոնդողն ունի փոքրմակերևույթային լարվածություն և ապահովում է երկարաժամկետ անզգայացնող ազդեցություն լորձաթաղանթի վրա`օգտագործելուց 15 20 վրկ հետո. մոտավորապես 20 30 րոպե տևողությամբ: Բենզոկայինը, ինչպես մյուս տեղայինան զգայնացնողները, ժամանակավորապես արգելակում է նյարդային թելերի երկայնքով ազդակների տարածումը և նյարդային մեմբրաններում նատրիումի իոնների տեղաշարժը: Ենթադրվում է, որ տեղային անզգայնացումը կատարվում է նյարդային մեմբրանների նատրիումական խողովակների ներսում:
Ցուցումներ`
BC Benzogel – ն օգտագործվում է որպես տեղային անզգայացնող միջոց բերանի
խոռոչում կատարվող սրսկումների, պրոթեզների տեղադրման, ինչպես նաև ատամնաքարերից ատամները մաքրելու ժամանակ:
Կիրառման ձևը`
Բերանի խոռոչի անզգայնացվող հատվածը պետք է լավ չորացնել, այնուհետև, ներարկիչից BC Benzogel –ը բարակ շերտով քսել անզգայնացվող մակերեսին և թողնել մինչև որդոնդողն ազդի, որից հետո այն մաքրել բամբակյա տամպոնով ու շարունակել բուժումը:
Հակացուցումներ`
BC Benzogel – ըհակացուցված է հղիներին, ինչպես նաև նրանց, ովքեր ալերգիկ հակազդեցություն ունեն տեղային անզգայնացնող միջոցների, մասնավորապես, բենզոկայինի ու դեղամիջոցի մյուս բաղադրիչների նկատմամբ:
Ուշադրությու´ն
BC Benzogel – ի հետ շփվելիս մաշկը և աչքերը պետք է անհապաղ լվանալ հոսող ջրով:
Թողարկման ձևը`
Ներարկիչ 6 գ
Պահպանման պայմանները`
Պահել մութ տեղում` +5°C − ից +20°C ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի:
