Ներգործող բաղադրիչները`
Ալյումինիումի քլորիդ 25%
Բենզալկոնիում քլորիդ 0.5 %
Նշանակությունը`
BC Hemosolv Solution – ը նախատեսված է արմատախողովակների մշակման, ինչպես նաև ատամների հեռացման ժամանակ լնդերի վնասման հետևանքով առաջացող մազանոթային արյունահոսությունները կանգնեցնելու համար:
Հատկությունները`
1. Ապահովում է մազանոթային, ապիկալ ու պերֆորատիվ արյունահոսությունների արդյունավետ դադարեցում: Անվտանգ է լնդերի հյուսվածքների համար:
2. Ալյումինիումի քլորիդը մազանոթների վերջույթներում փակում է մազանոթները և, նպաստելով կոլագենի կուտակմանը, ապահովում արագ ու արդյունավետ հեմոստազ:
3. Բենզալկոնիումի քլորիդն արագորեն կանոնավորում է արյան հոսքը:
Օգտագործման եղանակը`
Ատամների հեռացման ժամանակ BC Hemosolv Solution - ով թրջված բամաբակե խծուծը պետք է դնել արյունահոսող հատվածի վրա, թեթևակի սեղմել՝ պահելով 1 րոպե: Արմնատախողովակների մշակման համար հեմոստատիկը բամբակե տուրունդի օգնությամբ մտցնել արմատախողովակի մեջ և պահել 20 − 30 վրկ, որից հետո մշակված հատվածը լվանալ, չորացնել ու շարունակել բուժումը: Եթե արյունահոսությունը չի դադարում, գործողությունը պետք է կրկնել:
Ուշադրությու´ն
1. BC Hemosolv Solution – ը գրգռում է բերանի խոռոչի լորձաթաղանթը, մաշկն ու աչքերը, որոնք պետք է անմիջապես լվանալ` լուծույթի հետ շփման դեպքերում:
2. Նախքան այլ քիմիկատների կիրառումը հարկավոր է լնդի հյուսվածքներից հեռացնել հեմոստատիկը` խնամքով լվանալու միջոցով:
Թողարկման ձևը՝
Սրվակ-15 մլ
Պահպանման պայնանները՝
Պահել մութ տեղում` +5°C ից +20°C ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի: