BC RC CREAM
Գել ատամների արմատախողովակների քիմիամեխանիկական լայնացման համար`էթիլենդիամինաքառաքացախաթթվի և կարբամիդի գերօքսիդի հիմքով

Ներգործող բաղադրիչները`
Էթիլենդիամինաքառաքացախաթթու – 15%
Կարբամիդի գերօքսիդ – 10% 

Նշանակությունը և հատկությունները`
1.BC RC Cream – ն օգտագործվում է ատամների դժվարանցանելի և ճյուղավորված արմատախողովակների լայնացման համար:
2. 3% −ոց հիպոքլորիտի լուծույթի հետ կիրառության դեպքում նպաստում է կակղանի կենդանի և մեռած հյուսվածքների, ինչպես նաև ատամոսկրի խարտվածքի հեռացմանը:
3.Գելը հեշտ կիրառվում է վերին ծնոտի ատամների արմատախողովակների մշակման նպատակով: Այն լավ քսուք է ատամնաբուժական գործիքների համար:
4.Գելի ջրալույծ հիմնանյութերը հեշտացնում են ջրի շիթով արմատախողովակների լվացումն ու մաքրումը:

Օգտագործման եղանակը`
1.  BC RC Cream–ն օգտագործելուց առաջ մշակվող ատամը ցանկալի է մեկուսացնել:
2.Կակղանային խոռոչի պարունակությունը հեռացնել մանրէազերծ բոռով կամ էքսկավատորով, որից հետո լվանալ նատրիումի հիպոքլորիտի 3% – ոց լուծույթով: 
3.Կակղանային խոռոչը և արմատախողովակները մշակել BC RC Cream − ով: 
4.Կարբամիդի գերօքսիդի և նատրիումի հիպոքլորիտի փոխազդեցությունից մեծ քանակությամբ փրփուր է գոյանում, իսկ էթիլենդիամինաքառաքացախաթթուն ատամի ոսկրի հետ առաջացնում է փխրուն միացություններ, ինչը հեշտացնում է ատամի մեխանիկական մշակումը:
5.Գործողությունը կատարում են մի քանի անգամ` մինչև փրփուրի վերանալը, որից հետո արմատախողովակը լավ լվանում են ջրով ու չորացնում:

Ուշադրությու´ն
1.    Չի´ կարելի թողնել BC RC Cream – ն ատամի մեջ մինչև հաջորդ հաճախումը:
2.    Մշակելուց հետո գելը խնամքով պետք է լվանալ ջրով:

Թողարկման ձևը`
Ներարկիչ – 6.5 գ

Պահպանման պայմանները`
Պահել սառնարանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի: