Նշանակությունը
BC Caseptol-ը հակամանրէային օճառ է, որը խնամքով մաքրում է ձեռքերի մաշկը, չի գրգռում նույնիսկ ամենազգայուն մաշկը: Նախատեսված է առօրյա օգտագործման համար:
Հատկություններ
- Հիանալի մաքրող և փրփրեցնող հատկություն,
- Չեզոք pH,
- Հիպոալերգեն է, չի գրգռում մաշկը,
- Փափկեցնում և խոնավեցնում է մաշկը,
- Օժտված է հակամանրէային ազդեցությամբ:
Բաղադրություն
Իոնազերծ ջուր, ոչ իոնային մակերևութաակտիվ նյութ (Neodol 91-6), լաուրիլդիմեթիլամին օքսիդ, կոկոամիդոպրոպիլ բետաին, բենզալկոնիում քլորիդ, պրոպիլեն գլիկոլ, ֆենօքսիէթանոլ, հոտորակիչ և ներկանյութ:
Օգտագործման հրահանգ
BC Caseptol օճառի ոչ մեծ քանակություն (3-4 մլ) լցնել խոնավ ձեռքերին, 30 վրկ ընթացքում լավ մերսել, որից հետո լվանալ ձեռքերը ջրով և չորացնել:
Ազդեցության ոլորտը
Հակամանրէային (ներառյալ՝ Staphylococcus areaus, methicillin- resistant S. aureus, Escherichia coli, Pseudomonas aeruginosa),հակասնկային (ներառյալ՝ Candida Albicans և Aspergillus niger):
Անվտանգության կանոններ
- Պահել կրակից հեռու:
- BC Caseptol-ը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
- Խուսափել աչքերի հետ շփվելուց: Աչքերի մեջ պատահական ընկնելու դեպքում լավ լվանալ հոսող ջրի տակ և դիմել բժշկի:
Պահպանման պայմանները
Պահել +5°C-ից +35°C ջերմաստիճանում
Պահպանման ժամկետը 3 տարի է:
Թողարկման ձևը
Սրվակներ- 250 մլ և 1000 մլ չափաբաժիններով