BC GLUSTERON 20%
Հեղուկ խտանյութ բարձր մակարդակի ախտահանման և մանրէազերծման համար

BC Glusteron 20%-ը նախատեսված է բժշկական սարքավորումների, ստոմատոլոգիական և  վիրաբուժական գործիքների, ջերմազգայուն սարքերի, կոշտ և ճկուն էնդոսկոպների բարձր մակարդակի ախտահանման և մանրէազերծման համար:

Հատկություններ
-    Կայուն ալդեհիդ պարունակող միացություն
-    Չեզոք pH
-    Բարձր ախտանող և հակասպորային ակտիվություն
-    Պիտանի է ջերմազգայուն բժշկական գործիքների և էնդոսկոպների ախտահանման համար
-    Կոռոզիա չի առաջացնում
-    Ունի արագ ազդեցություն:

Բաղադրությունը
BC Glusteron 20%-ը պարունակում է 20% կայուն գլուտարալդեհիդ, բուֆերային միացություն, կոռոզիայի ինհիբիտոր, օժանդակ բաղադրիչներ, ներկանյութ և ջուր:

Կիրառումը
Առաջարկվող չափաքանակները

1% - ախտահանման համար,
2% - բարձր մակարդակի ախտահանման և սենյակային ջերմաստիճանում մանրէազերծման համար:

Օգտագործման եղանակը
Օգտագործել BC Glusteron 20%-ը համապատասխան նոսրացումից հետո: Բոլոր մանրէազերծվող գործիքները նախօրոք ենթարկել նախամանրէազերծումային մաքրման BC Pre CleanUP կամ BC Dezinon լուծույթներով: Քանդվող գործիքները բաժանել մասերի, որպեսզի բոլոր մակերեսները շփվեն լուծույթի հետ: Ընկղմել գործիքները  BC Glusteron  20 % լուծույթի մեջ, այնպես, որ նրանք ամբողջությամբ ընկղմված լինեն:
Բարձր մակարդակի ախտահանման տևողությունը 10 րոպե է: Մանրէազերծման տևողությունը 60 րոպե է:
Զգուշորեն հանել գործիքները լուծույթից, լավ լվանալ մարէազերծ ջրով (հատկապես խոռոչներ ունեցող գործիքները), չորացնել մանրէազերծման անձեռոցիկով և տեղավորել մանրէազերծ տուփի մեջ: Ավելի մանրանասն ախտահանման և մանրէազերծման ձևերի ու տևողության մասին կարող եք կարդալ օգտագործման հրահանգում:

Ազդեցության ոլորտը
Մանրէներ՝ գրամդրական և գրամբացասական (ներառյալ տուբերկուլյոզի միկոբակտերիաներ), վիրուսներ (ներառյալ հեպատիտ, ՄԻԱՎ վարակի հարուցիչներ և պոլիոմելիտ), սնկեր (ներառյալ կանդիդոզ և դերմատոֆիտիա), ինչպես նաև հակասպորային ակտիվություն (Bacillus  subtilis).

Անվտանգության կանոններ
-    Վտանգավոր է շնչառության և կուլ տալու դեպքում:
-    Զգուշանալ այրվածքներից:
-    Խուսափել աչքերի մեջ և մաշկի վրա ընկնելուց: Ընկնելու դեպքում անմիջապես լվանալ առատ ջրով և դիմել բժշկի:
-    Օգտագործել լավ օդափոխվող տարածքներում՝ կրելով պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ:
-    Պահել երեխաներին անհասանելի տեղում ՝ +5°C-ից +35°C ջերմաստիճանում:
-    Չօգտագործել պիտանելիության ժամկետի ավարտից հետո:
-    Օգտագործման համար պատրաստի լուծույթի պահպանման ժամկետը 30 օր է:
-    Լուծույթները պահել մաքուր, հերմետիկ փակվող տարաներում:

Փաթեթավորում
Տարա - 500 մլ