BC BARRIER
Լուսային ամրացմամբ, թույլ կպչողունակությամբ պաշտպանիչ արգելապատնեշ լնդերի համար

Ներգործող բաղադրիչը՝
Ուրետանդիմետակրիլատ  –  80%

Նշանակությունը՝
BC Barrier – ը լուսային պոլիմերացմամբ խեժ է, որը պարունակում է ուրետան դիմետակրիլատ: Նախատեսված է ատամների սպիտակեցման ժամանակ ատամներին հարող փափուկ հյուսվածքների պաշտպանության համար: 

Հատկությունները`
BC Barrier – ն ունի լույսով ամրանալու հիանալի հատկություն: Այն հեշտությամբ կպչում է և անջատվում: 

Օգտագործման եղանակը`
1.    Մշակվող ատամները խնամքով լվանալ և չորացնել: 
2.    Թքահեռացուցիչի և բամբակյա վիարխծուծի օգնությամբ հեռացնել թուքն ատամների միջավայրից: 
3.    Տարածել BC Barrier – ն  սպիտակեցման ենթակա ատամների, ինչպես նաև հարևան երկու ատամներին հարող փափուկ հյուսվածքների վրա: Պաշտպանիչ արգելապատնեշով ծածկել նաև էմալի 0,5 մմ լայնությամբ հատվածը: Պաշտպանիչ շերտի լայնությունը պետք ՝ լինի 4-6 մմ, իսկ հաստությունը՝ 1-1,5 մմ: 
4.    Այնուհետև պատրաստուկի շերտը պետք է պոլիմերացնել՝ պարբերաբար լուսավորելով լուսատարի ճառագայթներով պարփակված մակերեսները՝ 20 վայրկյանով: 
5.    Սպիտակեցման գործողության ավարտից հետո պատրաստուկը հարկավոր է հեռացնել որևէ հարմար գործիքով՝ ծայրերից թեթևակի պոկելով:

Թողարկման ձևը՝
Ներարկիչ  – 2 գ

Պահպանման պայմանները՝
Պահել սառնարանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի: