Ներգործող բաղադրիչը
Նատրիումի հիպոքլորիտ – 3,0%
Նշանակությունը
Նատրիումի հիպոքլորիտի 3%-ոց լուծույթը օգտագործվում է`
-կակղանի հյուսվածքը և օրգանական փշրանքը քայքայելու
-արմատախողովակների ողողման
-արմատախողովակների քիմիական լայնացման համար ЭДТА-ի հետ միասին
-ատամնախոռոչների ախտահանման համար:
Հատկությունները
Պայմանավորված բարձր pH-ի հետ (10,0-12,0), նատրիումի հիպոքլորիտի լուծույթը գրամդրական, գրամբացասական մանրէների, սնկերի և հարուցիչների գերազանց ախտահանիչ է: Ապեքսի վերին մակարդակում բջիջների հետ շփվելիս թունավոր չէ:
Օգտագործման եղանակը
Նախքան օգտագործելը ատամը հարկավոր է մեկուսացնել:
Արմատախողովակի ախտահանման համար
-հնարավորության սահմաններում մաքրել ատամի խոռոչը, կակղանային խցիկը և արմատախողովակի մուտքը
-ներարկիչի մեջ քաշել 10 մլ նատրիումի հիպոքլորիտի 3,0%-ոց լուծույթ և ողողել յուրաքանչյուր արմատախողովակը
-արմատախողովակները ամբողջությամբ լվանալ մաքուր ջրով:
Դժվարանց արմատախողովակների լայնացման համար
-արմատախողովակը ողողել նատրիումի հիպոքլորիտի 3,0%-ոց լուծույթով
-արմատախողովակի մեջ մտցնել քիմիկո-մեխանիկական մշակման համար նախատեսված ժելի որոշակի քանակ (BC RC Cream)
-նատրումի հիպոքլորիտի լուծույթը փոխազդում է ժելի գերօքսիդի հետ՝ առաջացնելով մեծ քանակությամբ պղպջակներ, որոնք օգնում են մաքրել արմատախողովակը
-ֆայլերի օգնությամբ հանել ատամոսկրի փափկած փշրանքները արմատախողովակից
-լվանալ արմատախողովակը մաքուր ջրով:
Ուշադրություն
-հեռու պահել տաքացուցիչներից և բաց կրակից
-խուսափել ճնշման տակ օգտագործելուց
-նատրիումի հիպոքլորիտը նախատեսված չէ վերքերի կամ վնասված մաշկի համար: Լորձաթաղանթի հետ շփման դեպքում լուծույթը անմիջապես հարկավոր է հեռացնել բամբակյա կտորով և լվանալ ջրով:
Թողարկման ձևը
Սրվակ-100 մլ, 500 մլ
Պահպանման պայմանները
Պահել մութ տեղում +5ᵒC -ից +10ᵒC ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը ՝ 2 տարի: