ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
  • ԱՐՄԱՏԱԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
  • ՕԺԱՆԴԱԿ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
  • ԱՏԱՄՆԵՐԻ ՍՊԻՏԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ
  • ԲՈՒԺԻՉ ԱՏԱՄԱՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Դիտել
Ախտահանիչներ

BC Pre CleanUP, BC CleanUP Spray, BC Dezinon,
BC Glusteron 2.0%, BC Glusteron 20%,  BC Caseptol,
BC Sanitizer

Դիտել

Ընկերության արտադրանքն իր ուրույն տեղն ունի տեղական շուկայում՝ շնորհիվ բարձր որակի և ընդունելի գների

Մեր Մասին

«Բիո-Քիմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին և կոսմետիկ միջոցներ արտադրող առաջատար ընկերություն է Հայաստանում:

Սկսած 2007 թվականից «Բիո-Քիմ» ՍՊԸ-ն հանձն է առել ատամնաբուժական միջոցների արտադրությանը Հայաստանում: Շնորհիվ մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձնակազմի ջանքերի հսկայական քանակի գիտահետազոտական աշխատանքներ են տարվել ՝ ատամնաբուժական նյութերի բանաձևերի մշակման և արտադրության ուղղությամբ:

Հայաստանյան շուկայում մենք առաջին և միակ ընկերությունն ենք, որն արտադրում է ատամնաբուժական միջոցների լայն տեսականի՝ նախատեսված տարբեր նպատակների համար, դրանց թվին են դասվում – բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հակաբակտերիալ լուծույթները, ատամնախողովակների բուժման և ախտահանման համար նախատեսված միջոցները, ախտահանիչները, բուժիչ և օժանդակ ատամնաբուժական միջոցները: Կազմակերպության արտադրանքը թողարկվում է K-DA-00002 լիցենզիայի ներքո:

Նորություններ

“ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2019”

“ԲԻՈ-ՔԻՄ” ՍՊԸ-ն hրավիրում է այցելել “ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2019” 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին հոկտեմբերի 25-ից 27-ը, որը կկայանա “Yerevan EXPO” ցուցահանդեսային համալիրում,

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են ՝ կանխարգելիչ բժշկություն, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, ախտորոշում, մայրություն և մանկություն, բժշկական սարքավորումներ, հիգիենա, վերականգնողական ծառայություններ:

Կազմակերպիչներ՝ LOGOS EXPO Center

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հ.Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածքում):

Ցուցահանդեսի գրաֆիկ՝

Հոկտեմբերի 25, ուրբաթ  — 12.00-18.00

Հոկտեմբերի 26, շաբաթ   — 10.00-18.00

Հոկտեմբերի 27, կիրակի — 10.00-16.00

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

,, Բիո-Քիմ,, ընկերությունը շնորհիվ մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձնակազմի, կարող է ընդունել համագործակցության առաջարկներ՝ կոսմետիկ միջոցների (մազի և մաշկի խնամքի միջոցներ), ինչպես նաև դեղորայքի (ատամնաբուժական նյութեր) բաղադրությունների մշակում և արտադրության կազմակերպում:

,, Բիո-Քիմ,, ընկերությանը   տրվել է  ՊԱԳ (GMP) հավաստագիր, որը հնարավորություն է տալիս դեղամիջոցների արտադրական գործունեություն իրականացնել սկսած բաղադրությունների մշակումից մինչև պատրաստի արտադրանք (այդ թվում նաև դիզայնի մշակում, պիտակավորում, փաթեթավորում և այլն): Հետևաբար գործարար առաջարկների դեպքում ընկերությունը պատրաստ է քննարկել համագործակցության պայմանները:

Նմանօրինակ առաջարկով համագործակցում ենք ,,ՄԵԴ-ՊՐՈԳՐԵՍ,, ընկերության հետ, որի արդյունքում շուկայում ներկայացվում է ,,Ստոմալյուքս,, ֆիտոէքստրակտը՝ բերանի խոռոչի ախտահանման համար:

Համագործակցում ենք  նաև ,,Էվրի Դեյ,,  ընկերության հետ, որը ներկայացնում է ,,ՔուլՍանիտ,, ախտահանիչ միջոցը՝ ջրի դիսպենսերի ախտահանման համար:

Image result for ստոմալյուքսImage result for coolsanit

BC Dental materials-Ֆեյսբուքյան էջ

Այցելեք մեզ նաև մեր ֆեյսբուքյան էջ ` BC Dental materials և ծանոթացեք մեր վերջին նորություններին:

Subscribe to BIOCHEM RSS