BC DESOBTURATOR SOLUTION
Հեղուկ` ռեզորցին - ֆորմալդեհիդային խեժերից պատրաստված ատամնալցոնների (պլոմբ) հեռացման համար

Ներգործող բաղադրիչը`
Դիմեթիլֆորմամիդ − 98%

Նշանակությունը և հատկությունները`
Պատրաստուկը նախատեսված է ռեզորցին ­ ֆորմալդեհիդային խեժերից պատրաստված հին ատամնալցոնների հեռացման համար: Այն հեշտացնում է խեժերից ատամների հետագա մեխանիկական մաքրումը: 

Օգտագործման եղանակը`
1.    Նախապես հարկավոր է մեխանիկական եղանակով մաքրել ատամնախողովակի մուտքը: 
2.    Բամբակյա վիրախծուծը թրջել պատրաստուկով և տեղափոխել արմատախողովակի ելանցք, փակել ժամանակավոր ատամնալցոնով և թողնել 1 − ից 3 օր: 
3.    Նորից բացել արմատախողովակի ելանցքը և մեխանիկական միջոցներով հեռացնել հին ատամնալցոնը:
4.    Եթե  միանգամից չի հաջողվում մաքրել, գործողությունը հարկավոր է կրկնել:
5.    Մշակված և մաքրված արմատախողովակը նոր լցոնումից առաջ հարկավոր է լավ չորացնել:

Ուշադրությու´ն
1.    Պատրաստուկի հետ մաշկի և աչքերի շփման դեպքում խորհուրդ է տրվում արագ լվանալ ջրով և դիմել մասնագետ − բժշկին:
2.    Յուրաքանչյուր օգտագործումից հետո հարկավոր է սրվակը պինդ փակել:

Թողարկման ձևը`
Սրվակ ­ 15մլ

Պահպանման պայմանները`
Պահել մութ տեղում` +5°C− ից +20°C ջերմաստիճանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի արտադրման օրից: