BC DESOBTURATOR GEL
Գել` ռեզորցին − ֆորմալդեհիդային խեժերից պատրաստված ատամնալցոնների հեռացման համար

Ներգործող բաղադրիչը`
Դիմեթիլֆորմամիդ − 98%

Նշանակությունը`
BC Desobturator Gel
­ - ը նախատեսված է ռեզորցին – ֆորմալդեհիդային խեժերից պատրաստված հին ատամնալցոնների հեռացման համար: Պատրաստուկի մածուցիկությունը հնարավորություն է տալիս օգտագործել այն վերին ծնոտի ատամների արմատախողովակներում:

Օգտագործման եղանակը`
1.    Մշակվող ատամն անհրաժեշտ է մեկուսացնել: 
2.    Նախապես հարկավոր է մեխանիկական ճանապարհով մաքրել արմատախողովակի մուտքը: 
3.    Գելի որոշակի քանակ տեղադրել կակղանային խցիկի մեջ, փակել ժամանակավոր ատամնալցոնով և թողնել 1 - ից 3 օր: 
4.    Նորից բացել արմատախողովակի ելանցքը և մեխանիկական միջոցներով հեռացնել հին ատամնալցոնը: Եթե միանգամից չի հաջողվում մաքրել, գործողությունը հարկավոր է կրկնել:
5.    Մշակված և մաքրված արմատախողովակը նոր լցոնումից առաջ հարկավոր Է լավ չորացնել:

Ուշադրությու´ն
1.    Պատրաստուկի հետ մաշկի և աչքերի շփման դեպքում խորհուրդ է տրվում արագ լվանալ ջրով և դիմել մասնագետ − բժշկին:
2.    Յուրաքանչյուր օգտագործումից հետո պետք է սրվակը պինդ փակել:

Թողարկմանձևը`
Ներարկիչ - 3 գ

Պահպանման պայմանները`
Պահել մութ տեղում` +5°C – ից +20°C ջերմաստիճանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի արտադրման օրից: