Ներգործող բաղադրիչը`
Էթիլենդիամինաքառաքացախաթթու − 17%
Նշանակությունը`
BC Chelatogel պատրաստուկն օգտագործվում է ատամների արմատախողովակների քիմիական լայնացման համար:
Հատկությունները`
1. Էթիլենդիամինաքառաքացախաթթուն և նրա նատրիումական աղերը խելատային միացություններ են, որոնք միանալով ատամոսկրի հանքային բաղադրիչներին, թուլացնում են այն և հեշտացնում արմատախողովակների մեխանիկական մշակումը:
2. Գելը հեշտ կիրառվում է վերին ծնոտի ատամների արմատախողովակների մշակման նպատակով: Այն լավ քսուք է ատամնաբուժական գործիքների համար:
3. Առանց մեխանիկական միջամտության գելը ներթափանցում է արմատախողովակների մեջ ու փխրեցնում նրանց պատերը:
4. Գելի ջրալույծ հիմքը հնարավորություն է տալիս հեշտությամբ լվանալ արմատախողովակները ջրի շիթով:
Օգտագործման եղանակը`
1. Օգտագործելուց առաջ բացել ատամի կակղանի խոռոչը, մաքրել արմատախողովակների մուտքերը:
2. Մտցնել գելն ատամնախոռոչի, իսկ այնուհետև` արմատախողովակների մեջ, որից անմիջապես հետո սկսել արմատախողովակների լայնացումը:
3. Գործողությունը կրկնել մի քանի անգամ:
4. Ավարտից հետո լվանալ ջրով:
Ուշադրությու´ն
Էթիլենդիամինաքառաքացախաթթվի 17% − ոց գելը ո´չ թունավոր է և ո´չ հիմնային: Այն բացարձակ անվնաս է հյուսվածքների համար և ունի հեշտ կիրառություն:
Թողարկման ձևը`
Ներարկիչ – 3.5 գ
Պահպանման պայմանները`
Պահել +5oC − ից +20oC ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի: