Ներգործող բաղադրիչը`
Ջրածնի գերօքսիդ – 35 %
Նշանակությունը`
BC White Gel – ը նախատեսված է ինչպես առողջ, այնպես էլ հեռացված կակղանով ատամների սպիտակեցման համար: Գործընթացի նպատակն ատամների վրայից պիգմենտային, սննդային, գունային ու ծխախոտի հետքերի հեռացումն է:
Հատկությունները`
1. BC White Gel – ը սպիտակեցնում է միայն բնական ատամները:
2. Սպիտակեցման չեն ենթարկվում ատամնակապերը, շապիկները, կամրջակները, պլոմբներն ու մյուս արհեստական հավելումները:
3. Պատրաստուկը պարունակում է բարձրորակ թանձրացուցիչ: Ուստի, կարող է ուղղակիորեն կիրառվել ատամների վրա:
Դժվարությամբ են սպիտակեցվում`
1. Ի ծնե մուգ ատամները,
2. Հյուսվածքների բարձր թափանցիկությամբ ու գորշ գունավորմամբ ատամները,
3. Բաց ատամոսկրերի գունային շերտերը:
Խորհուրդ չի տրվում ատամներն սպիտակեցնել`
1. Լնդերի հիվանդությունների,
2. Փտախտով վարակված ատամների,
3. Հղիության,
4. Մինչև 16 տարեկան երեխաների դեպքերում:
5. Բրեկետներ կրելու դեպքում սպիտակեցումը հավասարաչափ չի կատարվում:
Ատամների սպիտակեցման գործընթացը BC White Gel – ի միջոցով`
1. Նախապես հարկավոր է ատամները լավ լվանալ:
2. Փափուկ հյուսվածքները մեկուսացնել լուսային պնդեցման պոլիմերով (BC Barrier):
3. Սպիտակեցնող գելը քսել ատամի մակերևույթին 0,5 մմ հաստությամբ շերտով: 20 վրկ – ի ընթացքում ակտիվացնել յուրաքանչյուր ատամը հալոգենային լամպով: BC White Gel – ը պարունակում է բարձրորակ խտացուցիչ, որը հնարավորություն է ընձեռում սպիտակեցումն իրականացնել առանց փողրակների կիրառման:
4 - 5 րոպեից ներարկիչի ծայրադիրի օգնությամբ թեթևակի խառնել ատամների վրայի բաղադրությունը: Անհրաժեշտության դեպքում ատամների վրա ավելացնել գելի նոր քանակ և նորից ակտիվացնել լամպի օգնությամբ:
5. Կախված ատամների վիճակից և գունավորման աստիճանից` սպիտակեցման գործընթացը տևում է 15 - ից 30 րոպե և ավարտվում հիմնականում մեկ հաճախմամբ:
6. Ավարտից հետո բամբակյա վիրախծուծի օգնությամբ գելի մնացորդները հեռացնել ատամների վրայից ու ջրով լավ լվանալ:
Ուշադրությու´ն
1. Ատամների բարձր զգայունության դեպքում հարկավոր է սպիտակեցման գործընթացի ավարտից հետո ատամների վրա քսել զգայունությունը նվազեցնող BC Desense Gel` օգտագործելով փողրակներ:
2. Ստոմատոլոգիական աշխատասենյակում ատամների սպիտակեցումը բացասական հետևանքներ չի թողնում: Հետևաբար, արդյունքի պահպանման համար այն կարելի է կիրառել պարբերաբար:
3. Սպիտակեցումից հետո 6 ամսվա ընթացքում պահպանել հատուկ սննդակարգ, խուսափելով գունավորող նյութերի օգտագործումից, ինչպիսիք են` թեյը, սուրճն ու ծխախոտը:
Թողարկման ձևը`
Ներարկիչ - 3 գ
Պահպանման պայմանները`
Պահել սառնարանում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի արտադրման օրից: