BC CleanUP -ը օգտագործման համար պատրաստի ախտահանող միջոց է՝ ազդեցության լայն տիրույթով և նախատեսված է տարածքներում ոչ մեծ մակերևույթների, դժվար հասանելի տեղերի, կահավորանքի, առարկաների, ինչպես նաև բժշկական սարքերի և սարքավորումների (բռնակներ, դարակներ, աթոռներ, հայելիներ, գործիքների համար նախատեսված սեղանիկներ, թքամաններ, խողովակային ծայրակալներ, ունելիներ, զոնդեր և ստոմատոլոգիական այլ գործիքներ) ախտահանման համար այցելուների ընդունման միջակայքում:
Հատկություններ
- Օգտագործման համար պատրաստի
- Արագ ազդեցություն
- Առանց ալդեհիդի
- Սպիրտների բարձր պարունակություն
- Որակյալ ախտահանում:
Բաղադրություն
BC CleanUP-ը պարունակում է էթանոլ, իզոպրոպանոլ, դիմեթիլդիմեցիլամոնիում քլորիդ, ոչ իոնային մակերևութաակտիվ նյութ, օժանդակ նյութեր և ջուր:
Կիրառումը
Առաջարկվող չափաքանակը
BC CleanUP-ը օգտագործման համար պատրաստի լուծույթ է և նոսրացնելու անհրաժեշտություն չկա:
Օգտագործման եղանակը
Ցողել BC CleanUP –ը ախտահանվող մակերևույթների և առարկաների վրա՝ ապահովելով հավասարաչափ ծածկույթ և թողնել 1 րոպե՝ ազդելու համար: Մաքրել մակերևույթները, առարկաները անձեռոցիկով նախքան լուծույթի լրիվ գոլորշիանալը, որպեսզի կանխվի փառի հետքերի առաջանալը, հակառակ դեպքերում դրանք կարելի է հեռացնել՝ մաքրելով այդ հետքերը խոնավ լաթով: Որպես այլընտրանք կարելի է ցողել BC CleanUP-ը անձեռոցիկի վրա և դրանով մաքրել ախտահանվող մակերևույթները և առարկաները:
Ազդեցության ոլորտը
Հակամանրէային ազդեցություն (գրամդրական և գրամաբացասական մանրէներ ներառյալ տուբերկուլյոզի միկոբակտերիաներ), վիրուսներ (ներառյալ A,B,C և ՄԻԱՎ վարակի հարուցիչներ), սնկեր (ներառյալ կանդիդոզներ, դերմատոֆիտներ):
Անվտանգության կանոնները
- Օգտագործել լավ օդափոխվող տարածքներում, կրելով պահպանիչ ձեռնոցներ և դիմակ:
- Չօգտագործել սպիրտների նկատմամբ զգայուն նյութերից պատրաստված մակերևույթների վրա, ինչպիսիք են արհեստական կաշին և օրգանական ապակին: Այ դեպքերի համար օգտագործել BC Pre CleanUp միջոցը:
- Սպիրտների նկատմամբ զգայուն անձիք չպետք է աշխատեն միջոցի հետ:
- Չօգտագործել BC CleanUP միջոցը այլ ախտահանիչների հետ, հատկապես եթե նրանք պարունակում են անիոնային մակերևութաակտիվ նյութեր:
- Պահել միջոցը լավ օդափոխվող, չոր և սառը տեղում:
- Հրդեհավտանգ է, պահել բաց կրակից, ջեռուցման սարքերից և արևի ճառագայթներից հեռու,մոտակայքում չծխել:
- Խուսափել աչքերի մեջ և մաշկի վրա ընկնելուց: Ընկնելու դեպքում լվանալ առատ ջրով:
Փաթեթավորում
Տարա-1000 մլ