BC DEZINON
Հեղուկ խտանյութ մաքրման և նախամանրէազերծումային ախտահանման համար

BC Dezinon-ը նախատեսված է տարբեր տեսակի ստոմատոլոգիական և վիրաբուժական գործիքների (ներառյալ բոռեր, բերանի խոռոչի գործիքներ, ունելիներ, զոնդեր, դրիլներ և այլն), ճկուն և կոշտ էնդոսկոպների, բժշկական սարքավորումների և լաբորատոր սպասքի արագ և բարձ կարգի ախտահանման համար:

Հատկությունները
- Չի պարունակում ալդեհիդ, ֆենոլ և սպիրտ 
-Պիտանի է բոլոր ստոմատոլոգիական և վիրաբուժական գործիքների համար
- Առավելագույնս տնտեսող է և ունի արագ ազդեցություն
- Ունի լավ մաքրող և ախտահանող ազդեցություն
- Կոռոզիա չի առաջացնում:

Բաղադրությունը
BC Dezinon-ը պարունակում է դիդեցիլդիմեթիլամոնիում քլորիդ, պոլիհեքսամեթիլենգուանիդին հիդրոքլորիդ, ոչ իոնային մակերևութաակտիվ նյութ, լաուրիլդիմեթիլամինօքսիդ, կոռոզիայի ինհիբիտոր, օժանդակ նյութեր և ջուր:

Կիրառումը
Առաջարկվող չափաքանակը
0.1% - սովորական կիրառման համար
0.5% - ախտահանման և նախամանրէազերծման համար:

Օգտագործման եղանակը
Պատրաստել BC Dezinon միջոցի անհրաժեշտ կոնցենտրացիայի լուծույթ՝ խտանյութը ջրի հետ խառնելով և օգտագործել ստացված լուծույթը ախտահանման և նախամանրէազերծումային մաքրման համար:
Պատրաստել BC Dezinon-ի 0.5%-ոց լուծույթ, ախտահանվող գործիքները ընկղմել լուծույթի մեջ և թողնել այնտեղ 30 րոպե: Զգուշությամբ հանել գործիքները լուծույթից, լվանալ հոսող ջրի տակ կամ մաքուր ջրի մեջ, չորացնել և պահել:
Ավելի մանրամասն ախտահանման ձևերի և տևողության մասին կարող եք կարդալ օգտագործման հրահանգում:

Ազդեցության ոլորտը
Հակամանրէային ազդեցություն (գրամդրական և գրամաբացասական մանրէներ ներառյալ տուբերկուլյոզի միկոբակտերիաներ),մանրէներ (ներառյալ կանդիդոզ և դերմատոֆիտիա), վիրուսներ (ներառյալ հեպատիտ A,B,C, ՄԻԱՎ վարակի հարուցիցչներ, պոլիոմելիտ):

Անվտանգության կանոններ
-Օգտագործել լավ օդափողվող տարածքներում՝ կրելով պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ:
- Պահել երեխաներին անհասանելի տեղում՝ +5°C-ից +35°C ջերմաստիճանում:
- Չօգտագործել պիտանելիության ժամկետի ավարտից հետո:
- Աշխատանքային լուծույթների պահպանման ժամկետը 14 օր է:
- Լուծույթները պահել մաքուր, հերմետիկ փակվող տարաներում:
- Զգուշանալ աչքերի մեջ և մաշկի վրա ընկնելուց: Ընկնելու դեպքում անմիջապես լվանալ առատ ջրով: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

Փաթեթավորում
Տարա-1000 մլ.