Նշանակւթյունը
BC Sanitizer-ը իդեալական միջոց է ձեռքերի արագ ախտահանման համար
Հատկություններ
- Կապույտ գույնի սպիրտային ժել ՝բնորոշ հոտով
- Ձեռքերի հիգիենիկ և հակամանրէային մշակում առանց ջրի
- Արագ և տևական մանրէասպան ազդեցություն
- Արդյունավետ է միկրոբների և մանրէների լայն տիրույթի նկատմամբ
- Պարունակում է խոնավեցնող և փափկեցնող հավելումներ
- Խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել
- Չի պահանջվում ձեռքերը լրացուցիչ լվանալ ջրով:
Բաղադրությունը
BC Sanitizer-ը պարունակում է էթանոլ (62%), ձեռքերը խոնավեցնող և փափկեցնող հավելումներ, հոտորակիչ և ներկանյութ:
Օգտագործման եղանակը
Ժելի ~ 1-2 մլ լցնել ձեռքերին և մերսել մինչև լրիվ չորանալը (30-40 վրկ.):
Ազդեցության ոլորտը
Հակամանրէային (ներառյալ՝ Staphylococcus areaus, methicillin- resistant S. aureus, Escherichia coli, Pseudomonas aeruginosa), հակասնկային (ներառյալ՝ Candida Albicans և Aspergillus niger):
Անվտանգության կանոններ
- Պահել կրակից հեռու:
- BC Sanitizer-ը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
- Խուսափել աչքերի հետ շփվելուց: Աչքերի մեջ պատահական ընկնելու դեպքում լավ լվանալ հոսող ջրի տակ և դիմել բժշկի:
Պահպանման պայմանները
Պահել +5°C-ից +35°C ջերմաստիճանում
Պահպանման ժամկետը 3 տարի է:
Թողարկման ձևը
Սրվակներ- 250 մլ և 1000 մլ չափաբաժիններով