BC CITRIC ACID
Կիտրոնաթթվի 20% - ոց ջրային լուծույթ

Ներգործող բաղադրիչը`
Կիտրոնաթթու - 20%

Նշանակությունը`
BC  Citric  acid – ը օրգանական խելատ է, որը կալցիումի իոնների հետ առաջացնում է ջրում լուծվող կայուն կոմպլեքսներ: Այդ հատկության շնորհիվ BC Citric acid − ը օգտագործվում է ստոմատոլոգիայում արմատախողովակներում կալցիումի իոնների ակտիվությունը նվազեցնելու, ինչպես նաև քսուքային շերտի և կակղանի հեռացման համար, ինչը հնարավորություն է տալիս բացել արմատախողովակները և խնամքով մաքրել`  հետագա մշակման նպատակով:

Կիրառման ձևը`
Ներարկիչի մեջ լցնել BC  Citric  acid – ի անհրաժեշտ քանակը: Լուծույթը լցնել արմատախողովակի մեջ այնպես, որ շիթն ուղղված  լինի խողովակի պատերին: Մի քանի վայրկյանից լուծույթը  լվանալ մեծ քանակությամբ ջրով: Որպես այլընտրանքային ողողիչ կարելի է օգտագործել նատրիումի հիպոքլորիտի լուծույթը՝ ախտահարված հյուսվածքները և ատամոսկրի փշրանքները հեռացնելու համար:
Ողողումների միջակայքում լվանալ ջրով: Այնուհետև, արմատախողովակը լավ  չորացնել:

Ուշադրությու´ն
Արմատախողովակների լվացման ժամանակ չօգտագործել հեղուկի ուժեղ շիթ, քանի որ կիտրոնաթթվի լուծույթը կարող է ընկնել ատամը շրջապատող հյուսվածքների վրա  կամ ներթափանցել ապեքսի միջով` վնասելով նրանց:

Թողարկման ձևը`
Սրվակ – 100մլ

Պահպանման պայմանները`
Պահել մութ տեղու,՝  +5 ˚C   +20 ˚C  ջերմաստիճանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի: