BC CHELATOSOLV
Հեղուկ ատամների արմատախողովակների քիմիական լայնացման համար

Ներգործող բաղադրիչը`
 Էթիլենդիամինաքառաքացախաթթու ( ЭДТА ) − 17%

Նշանակությունը`
BC Chelatosolv  – ը պատրաստուկ է, որը կիրառվում է ատամների արմատախողովակների քիմիական լայնացման համար:

Հատկությունները`
1. Էթիլենդիամինաքառաքացախաթթուն և նրա նատրիումական աղերը խելատային միացություններ են, որոնք իրենց միացնելով ատամոսկրի հանքային բաղադրիչները, թուլացնում են այն և հեշտացնում արմատախողովակների մեխանիկական մշակումը:
2. Առանց մեխանիկական միջամտության պատրաստուկը ներթափանցում է  ատամների ամենանեղ անցքերն ու փխրեցնում նրանց պատերը:
3. Պատրաստուկը հեշտությամբ լվացվում է ջրով:

Օգտագործման եղանակը`
Բացել ատամի կակղանն ու մաքրել արմատախողովակի մուտքը: Ներարկիչի օգնությամբ պատրաստուկը լցնել ատամնախոռոչի մեջ, որից անմիջապես հետո սկսել արմատախողովակի մեխանիկական լայնացումը:

Ուշադրությու´ն
Էթիլենդիամինքառաքացախաթթվի 17% – ոց լուծույթը ո՛չ թունավոր է և ո՛չ հիմնային, բացարձակ անվնաս է հյուսվածքների համար և ունի հեշտ կիրառություն:

Թողարկման ձևը`
Սրվակ  - 15մլ, 100 մլ

Պահպանման պայմանները`
Պահել մութ տեղում` + 5°C - ից + 20°C ջերմաստիճանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի: