Ներգործող բաղադրիչները`
Կիտրոնաթթու – 10%
Ֆոսֆորական թթու – 2,5%
Նշանակությունը`
BC Acid Cream – ը ջրում լուծվող արդյունավետ գել է արմատախողովակների մաքրման, քսուկապատման և ձևավորման համար:
Օգտագործման եղանակը`
1. Նախքան պատրաստուկի օգտագործելը, մշակվող ատամը ցանկալի է մեկուսացնել:
2. Հնարավորինս ամբողջությամբ մաքրել անհրաժեշտ խոռոչը, կակղանային խցիկը և արմատախողովակի մուտքը:
3. BC Acid Cream –ի փոքր քանակություն մտցնել արմատախողովակի ելանցքի մեջ ու թողնել 2-3 րոպե:
4. Հեռացնել ատամոսկրի փափկած կտորները` օգտագործելով ֆայլերը:
5.Կրկնել քիմիական մշակումը մի քանի անգամ, լվանալ արմատախողովակը ջրով ու լավ չորացնել:
Ուշադրությու´ն
BC Acid Cream–ը պարունակում է ֆոսֆորական թթու և կիտրոնաթթու, ուստի, հարկավոր է զգուշանալ մաշկի և աչքերի հետ շփումից: Պատահական շփման դեպքում խորհուրդ է տրվում արագ լվանալ ջրով:
Թողարկման ձևը`
Ներարկիչ – 6.5 գ
Պահպանման պայմանները`
Պահել +5օC − ից +20օC ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի: