BC ETCH CREAM
Գել ատամի կարծր հյուսվածքների թթվային մշակման համար

Ներգործող բաղադրիչը`
Ֆոսֆորական թթու –  37 %

Նշանակությունը և հատկությունները`
BC Etch Cream - ը կիրառվում է ատամների կարծր հյուսվածքների թթվային մշակման նպատակով` պլոմբելուց առաջ կարիեսային խոռոչների մշակման, ատամնաշապիկների, կամրջակների, արմատային բութակների ցեմենտման և ատամնաճաքերը լցնելու համար: Գելն օժտված է բարձր կպչողունակությամբ, չի հոսում լնդերի վրայից և հեշտությամբ լվացվում է ջրով:

Օգտագործման եղանակը`
1.    Ատամը խնամքով չորացնել և վրան քսել փոքր քանակությամբ գել:
2.    Ազդեցությունը տևում է 15 - ից 60 վայրկյան, որից հետո գելը պետք է լվանալ ջրով և չորացնել ատամի մակերեսը:
3.    Թթվային մշակման արդյունավետությունը որոշվում է էմալի մակերեսին կրային սպիտակ մասերի գոյացմամբ:

Ուշադրությու´ն
1.    Մշակվող ատամը և լինդը ցանկալի է մեկուսացնել բերանի խոռոչից:
2.    Մշակումից հետո ատամը պետք է լվանալ ջրով:
3.    BC  Etch Cream - ը պարունակում է ֆոսֆորական թթու: հետևաբար, պատրաստուկի հետ մաշկի և աչքերի շփման դեպքում խորհուրդ է տրվում արագ լվանալ ջրով և դիմել մասնագետ − բժշկին:

Թողարկման ձևը`
Ներարկիչ –  6.5 գ

Պահպանման պայմանները`
Պահել մութ տեղում` + 5˚C - ից +20˚C ջերմաստիճանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի: