BC HEMOSOLV GEL
Արյունահոսությունը կանգնեցնող արդյունավետ միջոց

Ներգործող բաղադրիչները`
Ալյումինի քլորիդ- 25%

Նշանակությունը` 
BC Hemosolv Gel-ը նախատեսված է մազանոթային արյունահոսության կանգնեցման, ծեփապատճե հանելիս լնդերը պրկելու, ատամնավզիկի կարիեսի բուժման, ինչպես նաև ատամնախողովակների մշակման համար՝ վերնամասային և կետային արյունահոսության ժամանակ:

Հատկությունները`
1.    Արդյունավետորեն դադարեցնում է մազանոթային, վերնամասային և կետային արյունահոսությունները: 
2.    Լնդի պրկումը ժամանակավոր բնույթ է կրում: Մոտ 30 րոպեից փափուկ հյուսվածքները վերականգնվում են: 
3.    Պատրաստուկի գելային ձևը հնարավորություն է տալիս օգտագործել այն կետայնորեն՝ ապահովելով հեմոստատիկի առավելագույն պարունակությունն արյունահոսող օջախում: 

Օգտագործմա եղանակը`
BC Hemosolv Gel-ը պետք է տարածել լնդի մակերևույթնին՝ ատամնավզիկի շրջանում, թողնել 2-4 րոպե, ապա լվանալ ջրով և չորացնել: 

Ուշադրությու´ն 
BC Hemosolv Gel-ը   պետք է խնամքով հեռացնել, ատամնամակերեսը լվանալ առատ ջրով ու լավ չորացնել՝ նախքան բուժման շարունակելը: 

Թողարկման ձևը`
Ներարկիչ- 6,5 գ

Պահպանման պայմանները`
Պահել մութ տեղում` +5°C-ից +20°C ջերմաստիճանում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի: