BC DENTAHEX GEL
Քլորհեքսիդին գլյուկոնատի 2.0%-ոց գել Արդյունավետ հակամանրէային միջոց

Ներգործող բաղադրիչը`
Քլորհեքսիդինի գլյուկոնատ– 2.0%

Նշանակությունը՝
BC Dentahex Gel-ն օգտագործվում է ատամնախողովակների հաջորդական էնդոդոնտիկ մշակման համար՝ ապահովելով երկարաժամկետ ախտահանիչ ազդեցություն պլոմբելուց առաջ: 

 Հատկությունները`
1.    Ակտիվ է միկրոօրգանիզմների լայն սպեկտրի, մանրէային սպորների, վարակահարուցիչների, խմորիչ սնկերի, ինպես նաև Enterococcus faecalis մանրէների նկատմամբ: Կանխարգելում է վարակի զարգացումն արմատախողովակներում: 
2.     Նվազեցնում է կրկնակի կարիեսի առաջացման վտանգը:
3.    Լավ լվացվում է ջրով:
4.    Ծառայում է որպես քսուք Էնդոգործիքների համար:

Կիրառման ձևը`
1.    Օգտագործելուց առաջ բացել կակղանային խցիկը և մաքրել խողովակների մուտքը: 
2.    Լվանալ խողովակը նատրիումի հիպոքլորիտի 3.0%-ոց լուծույթով, այնուհետև խնամքով լվանալ ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով: 
3.    BC Dentahex Gel – ի անհրաժեշտ քանակը մտցնել խողովակի մեջ, ատամը հերմետիկացնել ժամանակավոր պլոմբով: 
4.    Մի քանի օրից նորից մաքրել կակղանի խցիկը և խողովակները, լվանալ ջրով և չորացնել:
5.    Շարունակել վերջնական պլոմբման ընթացակարգը: 

Ուշադրությու´ն
Արմատախողովակը նատրիումի հիպոքլորիտի լուծույթով մշակելուց հետո անհրաժեշտ է խնամքով լվանալ խողովակը ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով, նոր միայն օգտագործել  BC Dentahex Gel -ը:

Թողարկման  ձևը՝
Ներարկիչ – 3,5 գ

Պահպանման պայմանները՝
Պահել մութ և սառը տեղում:

Պիտանիության ժամկետը-2 տարի: